Jump to content

Կատու (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատու
ֆր.՝ Le Chat
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոգեբանական վեպ
Ձևվեպ
ՀեղինակԺորժ Սիմենոն
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
ՏեսարանCharenton?
ՀրատարակչությունPresses de la Cité?
Հրատարակվել է1967

Կատու (ֆր.՝ Le Chat), 1967 թվականին բելգիացի գրող Ժորժ Սիմենոնի կողմից հրատարակված վեպ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը գրվել է Ժորժ Սիմենոնին բնորոշ կարճ ժամանակահատվածում՝ 1966 թվականի սեպտեմբերից մինչև հոկտեմբեր[1]։ Հրատարակվել է 1967 թվականին Ֆրանսիայում «Presses de la Cité» հրատարակչության կողմից. մինչ այդ Սիմենոնն արդեն հրատարակել էր շուրջ 200 ուրիշ գրքեր։ Աշխատանքը պարունակում է հոգեբանական վեպի[2] և սև հումորի տարրեր[3][4]։

Վեպի անգլերեն տարբերակը հրատարակվել է Հեմիշ Հեմիլթոնի և թարգմանվել Բերնարդ Ֆրեչթմենի կողմից[5]։ Պիեր Գրենի-Դեֆերը պատմությունը վերածել է համանուն ֆիլմի, որի պրեմիերան տեղի է ունեցել 1971 թվականին Ֆրանսիայում, դերակատարներն են Ժան Գաբենը և Սիմոնա Սինյորեն։

Վեպի գործողությունները ծավալվում են 1970-ական թվականների սկզբին։ Այն պատմում է մի տարեց ամուսնական զույգի մասին, ովքեր չէի սիրում իրար միմյանց ընտանի կենդանիներին սպանելու պատճառով։ Ամեն ինչ փոխվում է այն օրը, երբ ամուսինը փողոցից մի կատու է տուն բերում։ Այդ կատուն դառնում է նրա միակ ուրախությունն ու կյանքի նպատակը։ Բայց կնոջ խանդն ու զայրույթը դրդում են նրան սպանել կատվին։ Նրանք չեն խոսում և իրենց միակ հաղորդակցության ձևը թղթերի վրա նշումներ կատարելն է[6]։ Նրանց թշնամություն շարունակվում է արդեն տարիներ շարունակ, սակայն նրանք չեն կարող ամուսնալուծվել՝ կնոջ կրոնական համոզմունքների պատճառով։ Բայց շուտով հասկանում են, որ չեն կարող ապրել առանց մեկը մյուսի։ Կատվի պատմությունից ենթադրվում է, որ այն ծագել է հեղինակի և իր մոր ունեցած բարդ հարաբերություններից[1]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կատու» վեպն արժանացել է լավ արձագանքի՝ մասնավորապես ստանալով Նյու Յորք Թայմսի լրագրող Ռիչարդ Բոնտոնի բարձր գնահատականը և նպաստավոր վերանայումը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Encres Vagabondes». www.encres-vagabondes.com (French). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Le chat - Georges Simenon - 1967». www.bibliotheca.be (French). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «BBC Radio 4 - Afternoon Drama, The Other Simenon, The Cat». www.bbc.co.uk. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. «Le chat - Georges SIMENON». www.omnibus.tm.fr (French). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «The Cat by Georges Simenon - Reviews, Discussion, Bookclubs, Lists». www.goodreads.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. «The Cat by Georges Simenon». www.fictiondb.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. Richard Boston. «The Other Side of Love». www.nytimes.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 9-ին.